Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Պարույր Հայրիկյան. «Ծառուկյանի հետ միանալն արդյունավետ կլինի»

© Sputnik / Aram Nersesyan П/к Паруйра Айрикяна в пресс-центре Sputnik Армения
П/к Паруйра Айрикяна в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն, որը հայտարարել է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան-Վիկտոր Դալլաքյան-Արամ Գասպարի Սարգսյան դաշինքին միանալու մասին, պատրաստ է համագործակցել ցանկացած ուժի հետ, որը ցանկություն կհայտնի միանալ իրենց։
Պարույր Հայրիկյան

Sputnik Արմենիա ակումբում ԱԻՄ առաջնորդը հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել նաև Գագիկ Ծառուկյանի հետ։ «Գագիկ Ծառուկյանը բարերար, գործարար է, էդպես է ինքն իրեն առավել դրսևորել։

Բոլորը հավասար իրավունք ունեն մասնակցելու ժողովրդավարության կայացմանը։ Այո, քննադատություններ կլինեն, բայց միշտ չէ, որ դրանք թույնով են առաջնորդվում։ Մեր նպատակների մասին ճիշտ պատկերացում չունենալու հետևանք է հաճախ»,-ասաց Հայրիկյանը։

Ըստ ԱԻՄ առաջնորդի`պայքարի արդյունավետությունը կավելանա ցանկացած նոր ուժի միացման հետ, այդ թվում նաև`Ծառուկյանի։ Հայրիկյանը կարծում է, որ անհատ Ծառուկյանի և նրա շուրջը հավաքված մարդկանց հետ միանալով պայքարը հանուն ժողովրդավարության արդյունավետ կդառնա, և առանց լուրջ ցնցումների հնարավոր կլինի Հայաստանը դարձնել ժողովրդավարական երկիր։

 

Լրահոս
0