00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Կարապետյան. «Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու»

© Пресс-служба Правительства РАВстреча Карена Карапетяна с представителями армянской общины России
Встреча Карена Карапетяна с представителями армянской общины России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանն ամփոփել է ՌԴ կառավարության ղեկավարի հետ հանդիպման արդյունքները, մանրամասներ ներկայացրել ծավալված քննարկումների վերաբերյալ, ապա գոհունակություն հայտնել ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ:

Վարչապետը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել կառավարության 100-օրյա գործունեության ամփոփ հաշվետվությունը:

«Կցանկանայի ձեզ հաշվետու լինել, իրազեկել, թե ինչ է արել կառավարությունն անցնող 4 ամսվա ընթացքում: Ձեզ է ներկայացված կարճ սեղմագիրը, որտեղ 100 էջի մեջ ամփոփված է կատարված աշխատանքը: Կարծում եմ՝ բավական լուրջ փաստաթուղթ ենք ներկայացրել: Այն բաղկացած է չորս մասից. առաջին մասը խնդիրների ախտորոշում է ըստ ոլորտների, երկրորդ մասում մենք ներկայացրել ենք տեղեկատվություն, թե ինչ խնդիրներ կան և դրանց ինչպիսի լուծումներ են առաջադրվում այդ ոլորտում և ինչ միջոցառումներ է պետք իրականացնել: Երրորդ մասում ամփոփված է, թե ինչ ենք մենք արել այդ 100 օրվա ընթացքում, չորրորդ մասը հատկացված է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջոցով պետություն-մասնավոր համագործակցությանը»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Официальный визит премьер-министра РА Карена Карапетяна с премьер-министром РФ Дмитрием Медведевым - Sputnik Արմենիա
Կարապետյան–Մեդվեդև հանդիպման արդյունքը

Ներկայացնելով երկրի զարգացման տեսլականը՝ կառավարության ղեկավարը նշել է մի առիթով ասված չորս հիմնական բաղադրիչը՝ անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ։

«Մենք այլ տարբերակ չունենք. մենք խելացի կառավարում պետք է իրականացնեք բոլոր ոլորտներում։ Մարդկային կապիտալը մեր երկրի գերագույն արժեքն է: Ես մի քանի անգամ տարբեր հարթակներում խոսել եմ այս մասին. երջանիկ երկրների շարքում չեն հայտնվում նավթով, գազով ու այլ բնական պաշարներով հարուստ երկրներ, այլ այնպիսի երկրներ, որտեղ ստեղծված են աշխատող ու արարող մարդկանց համար առավելագույն բարենպաստ պայմաններ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը աշխատող, մտածող, ստեղծագործող մարդու համար ստեղծելու է առավելագույն արդար ու թափանցիկ պայմաններ:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ Սփյուռքն առավելություն է մեր երկրի համար, և այդ հարաբերությունների կարևորության մասին կարելի է երկար խոսել:

«Մենք պետք է հասկանանք, որ դրանք մեկ ամբողջի երկու մասերն են: Ես անձամբ տեսնում եմ հայկական սփյուռքի ներգրավվածության հսկայական պոտենցիալը մեր երկրի կառուցման գործում: Առաջին հերթին ես կուզեի, որ Հայաստանի ու Սփյուռքի հարաբերությունները չկառուցվեին միայն այն մտայնության վրա, որ Հայաստանը հետաքրքրված է միայն սփյուռքի ներդրումներով ու բարեգործական առաքելությամբ: Մենք կարիք ունենք ներգրավվելու կառավարման և շփման մշակույթ»,- ասել է վարչապետը:

Որպես օրինակ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ սիրիահայերի Հայաստան գալով սպասարկման ոլորտը որակապես մեծ փոփոխություններ է կրել, հատկապես ռեստորանային բիզնեսում:

«Ես կարծում եմ, որ պետք է ազդանշաններ ուղարկել ձևակերպված խաղի կանոնների մասին, բիզնես միջավայրի բարենպաստ պայմանների մասին,այդ դեպքում յուրաքանչյուր հայ իր տեղն ու գործը կգտնի: Ես վստահ եմ, որ դա մեզ կհաջողվի»,- ասել է վարչապետը:

Պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի այն հարցադրմանը, թե ինչ է արվում երկրաշարժից տուժած Գյումրին վերականգնելու և զարգացնելու ուղղությամբ՝ վարչապետը նկատել է, որ տարածքային զարգացման ծրագրերից բացի, ներկայում լուրջ ուշադրություն է դարձվում մարզերի գործարար համայնքի կողմից ներկայացվող բիզնես ծրագրերի խթանմանը՝ պետություն-մասնավոր համաֆինանսավորման ձևաչափով:

Зима в Армении - Sputnik Արմենիա
Կարապետյանը Մեդվեդևին հրավիրել է Երևան

«Շիրակի մարզ կատարած այցի արդյունքներով ներկայացված 8 բիզնես ծրագրերից 7-ը մեր կողմից ընդունվել են»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ լուրջ քննարկումներ են ընթանում Գյումրին որպես զբոսաշրջության կենտրոն զարգացնելու ուղղությամբ։

«ՀՀ կառավարությունը պարտավորվածություններ ունի՞ Գյումրու նկատմամբ, իհարկե՝ այո: «Կումայրի» ծրագիրը նախատեսում է երկու հին փողոցների վերակառուցում, որը ոչ միայն կդառնա զբոսաշրջային տարածք, այլ նաև մթնոլորտ և տրամադրություն կփոխի քաղաքի համար»,- ասել է Կարապետյանը:

Իր եզրափակիչ խոսքում վարչապետը նշել է, որ նմանատիպ հանդիպումները լավ հարթակ են կարծիքներ փոխանակելու, նոր գաղափարներ փոխանցելու համար.

«Ես ոչ վաղ անցյալում եղել եմ ձեզանից մեկը: Ես շատ լավ գիտեմ, որ դուք բոլորդ ապրում եք մտածմունքներով, հետ նայելով և անմիջական հետաքրքրվածությամբ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու: Ես գիտեմ, որ բոլորիդ մոտ հպարտության և արժանապատվության զգացողությունը կախված է այն բանից, թե ինչպես է Հայաստանն իրեն զգում: Ես խոստանում եմ, որ մեր թիմը կանի ամեն հնարավորը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Հանդիպման ավարտին ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Գեորգի Տեր-Ղազարյանը, ամփոփելով վարչապետ Կարեն Կարապետյանի ՌԴ կատարած այցի, ինչպես նաև դեսպանատանը կայացած հանդիպման արդյունքները, նշել է, որ չնայած բարդ ժամանակներին՝ հայ համայնքը պաշտպանում է նոր կառավարության մոտեցումները և կանգնած է վարչապետի թիկունքին:

Լրահոս
0