Հայ փաստաբանները Լապշինի հարցով կդիմեն միջազգային կառույցներին

© Из блога Александра Лапшина / Александр Лапшин
Александр Лапшин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ փաստաբանները բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցով պատրաստվում են դիմել միջազգային կառույցներին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Ի պաշտպանություն Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինի Փաստաբանների պալատում ստեղծված աշխատանքային խումբն այս պահին աշխատում է, ուսումնասիրում է միջազգային փաստաթղթերը:

«Փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել, ՄԱԿ-ի շրջանակում որ կառույցին կարող ենք դիմել»,- ասաց Զոհրաբյանը:

Աշխատանքային խումբը դիմել է նաև Եվրոպական փաստաբանների պալատների միությանը, որպեսզի այս կառույցը ևս անդրադառնա Լապշինի խնդրին:

«Փորձում ենք դատապարտող հայտարարություններ ստանալ փաստաբանական համայնքներից»,- ասաց Զոհրաբյանը:

Նա նաև չբացառեց, որ ի պաշտպանություն Լապշինի և ընդդեմ Ադրբեջանի քաղաքականության, Հայաստանում ստորագրահավաք կնախաձեռնվի:

Александр Лапшин - Sputnik Արմենիա
Լապշինը ներողություն խնդրել է, բայց ոչ՝ Ղարաբաղ գնալու համար

Ի դեպ, նման ստորագրահավաք արդեն իրականացվում է ռուսաստանյան սոցկայքերում: Նախաձեռնության հեղինակները հավաքված ստորագրություններով նամակ են պատրաստվում ուղարկել միջազգային կառույցներին:

Հիշեցնենք` ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, որը բնակվում է Մոսկվայում և վարում է հեղինակավոր Travel Blog-ը, ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում: 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լապշինն այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այդ մասին գրել իր բլոգում՝ քննադատելով Ադրբեջանի քաղաքականությունը, ինչի համար Ադրբեջանի իշխանությունները նրա նկատմամբ քրեական գործ էին հարուցել և հետախուզում հայտարարել՝ Ադրբեջանի պետական սահմանն անօրինական հատելու մեղադրանքով: Ադրբեջանը դիմել է Բելառուսին՝ Լապշինին արտահանձնելու պահանջով:

Հունվարի 20-ին Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը Ադրբեջանի պահանջը բավարարելու որոշում է կայացրել։

Русская версия

Լրահոս
0