Երևանի «Վերնիսաժը» ամբողջությամբ կբարեկարգվի 2017թ–ին

© Sputnik / Laura SarkisyanВернисаж
Вернисаж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Վերնիսաժի» վերանորոգումն Արամի և Բյուզանդի փողոցները հասանելի կդարձնի մեքենաների և հետիոտների համար։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Այս տարի Վերնիսաժն ավելի նորովի և բարեկարգ կդառնա Հայաստանի բնակիչների և զբոսաշրջիկների համար, լրագրողներին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը։ Նրա խոսքով` Վերնիսաժի բարեկարգման աշխատանքների իրագործման վրա ծախսվել է 110 միլիոն դրամ։ Տարածքի վերանորոգման նախագծի էսքիզները քննարկելուց հետո մասնագետներն անցել են գործի, հայտնել է Օհանյանը։

Старый Вернисаж уходит в прошлое - Sputnik Արմենիա
«Վերնիսաժի» վերակառուցման ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է

«Մենք հիմնականում մաքրել ենք Արամի և Բյուզանդի փողոցները, որոնք ծանրաբեռնված էին վաճառակաների ապրանքներով։ Այնտեղ վաճառվում էին հին իրեր, և մենք կարողացել ենք հարմարավետ պայմաններ ստեղծել վաճառականների համար, այլ ոչ թե զրկել նրանց վաստակից»,- ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` Վերնիսաժը գործում է արդեն 20 տարի, և այնտեղ միշտ եռուզեռ է եղել, վաճառում են ոչ միայն զարդեր, այլ նաև օգտագործած իրեր, ընտանի կենդանիներ։

«Վերնիսաժում վաճառվող կենդանիները մենք տեղափոխել ենք Զեյթունի շուկա, իսկ Բուզանդի փողոցում օգտագործված հագուստ վաճառողներին` Հրազդան տոնավաճառ»,- ասաց նա։

Փոխքաղաքապետը հաղորդեց նաև, որ հաստատվել է Վերնիսաժի տարածքում ապրանք վաճառելու կանոնակարգը և կազմվել է ապրանք ցանկ, թե ինչ կարելի է վաճառել այնտեղ։

Քաղաքապետարանի տվյալներով` այս տարի երևանցիները և հյուրերը հնարավորություն կունենան ոչ միայն զբոսնել Վերնիսաժում, այլ նաև այգում և վայելել շատրվանների ձայնը։

Русская версия

Լրահոս
0