ԼՂ-ում վիրավորված զինծառայողների վիճակը ծայրահեղ ծանր է

© Sputnik / Nelli Danielyan Камавор Хачатрян
Камавор Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հակառակորդի կրակոցներից վիրավորված զինծառայողներից մեկը կորցրել է ոտքը, մյուսը` գլխուղեղի վնասվածքից կոմայի մեջ է, հայտնել է գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Երեկ ռազմական հոսպիտալ տեղափոխված պաշտպանության բանակի 2 վիրավորների վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Նրա խոսքով` բժիշկները ստիպած են եղել հեռացնել պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանի ոտքը, ով ոսկրային ծանր վիրավորում էր ստացել ծնկային հոդի շրջանում: Նման որոշում է կայացվել միայն այն բանից հետո, երբ ոտքը վիրահատելու և այն պահպանելու ջանքերն օգուտ չեն տվել:

Больница - Sputnik Արմենիա
Վիրավոր զինվորի հայրը. «Ասացի` Հայկ ջան, այստեղ եմ, նա սեղմեց ձեռքս»

Իսկ գլխուղեղի վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Գուրգեն Սարգսյանն այս պահին դեռ գտնվում է կոմայի մեջ, միացված է արհեստական շնչառական ապարատին:

Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորումների դեպքերը, Կամավոր Խաչատրյանի խոսքով, վերջին երեք տարիներին կտրուկ աճել են:

ՙ2016թ-ին, պայմանավորված ապրիլյան պատերազմով, դեպքերը միանշանակ աճել են: Միայն ապրիլյան օրերին մենք ունեցել ենք 134 վիրավոր: Իսկ ապրիլյան պատերազմին հաջորդած օրերին հակառակորդը դիվերսիոն- հետախուզական աշխատանքները շարունակել է և ինտենսիվ կերպով փորձել վնասել մեր զինված ուժերին: Դրանով պայմանավորված էլ վիրավորների թվաքանակն աճել է՚,- ասաց Խաչատրյանը:

Ապրիլյան պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողներից երեքն առ այսօր դեռ շարունակում են վերականգնողական բուժում ստանալ:

Իսկ տարածված տեսակետը, թե Հայաստանում մնալով, վիրավոր զինծառայողները պատշաճ բուժօգնություն, այդ թվում՝ պրոթեզավորում չեն ստանում, Կամավոր Խաչատրյանը չի ընդունում՝ միաժամանակ հիշեցնելով, որ կառավարության 2016թ-ի որոշմամբ, ծառայության ժամանակ վիրավորված ցանկացած զինծառայողն, ում բուժումը հնարավոր չէ իրականացնել ՀՀ-ում, կարող է պետական աջակցությամբ բուժումը շարունակել արտասահմանյան ցանկացած առաջավոր կլինիկայում:

 

Լրահոս
0