ՀՀ վարչապետը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ եկեղեցում

© Official site of the Government of RA / Премьер-министр Карапетян посетил Кафедральный Собор Святого Преображения Господня Ново-Нахичеванской и Российской епархии Армянской Апостольской Церкви
Премьер-министр Карапетян посетил Кафедральный Собор Святого Преображения Господня Ново-Нахичеванской и Российской епархии Армянской Апостольской Церкви - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին, ապա այցելել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի:

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Պաշտոնական առաջին այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն, այսօր` այցի 2-րդ օրը, հարգանքի տուրք է մատուցել անհայտ զինվորի հիշատակին և այցելել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայք էջը։

Գովաբանական աղոթքից հետո, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ողջույնի և օրհնության խոսք է ուղղել վարչապետ Կարապետյանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին, մաղթել բարեբեր աշխատանք:

© Official site of the Government of RA / ՀՀ վարչապետը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին
Премьер-министр Карапетян посетил Кафедральный Собор Святого Преображения Господня Ново-Нахичеванской и Российской епархии Армянской Апостольской Церкви - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին

Թեմի առաջնորդը, պատմական որակելով վարչապետի այցը, ընդգծել է, որ Կարեն Կարապետյանը կարևոր դերակատարություն ունի ոչ միայն որպես քաղաքական գործիչ, բարձրաստիճան պաշտոնյա, այլ նաև բարերար:

Այցի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել Առաջնորդարանով:

 

Լրահոս
0