Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը պետքարտուղարի օգնական է դարձել

© ArmenianweeklyДжон Хефферн
Джон Хефферн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը լքում է իր պաշտոնը։ Նրան կփոխարինի Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը լքում է իր պաշտոնը Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահ դառնալուց հետո, հայտնում է ro.sputnik.md-ն։

Այդ պաշտոնին Նուլանդին կփոխարինի Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան ՆԱՏՕ-ում ամերիկյան ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Ջոն Հեֆերնը։

ԱՄՆ պետական դեպարտամենտի ներկայացուցիչները հրաժարվեցին լրագրողներին մանրամասնել, արդյո՞ք Նուլանդը լքել է պաշտոնը սեփական ցանկությամբ, թե նրան հեռացրել են պաշտոնից Թրամփի նախագահության հետ կապված։

Հեֆերնը եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը 2011-2014 թվականներին։ Նա նաև եղել է ամերիկյան առաքելության տեղակալ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակում։

Русская версия

Լրահոս
0