Երևանում տղամարդը փորձել է բնակարան թալանել և ընկել է 12-րդ հարկից

© Promonik1Многоэтажка в Брянске
Многоэтажка в Брянске - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանյան բակերից մեկում դի է հայտնաբերվել։ Նախնական տվյալով՝ նա փորձել է բնակարան թալանել և ընկել է 14 հարկանի շենքի 12-րդ հարկից։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Այսօր առավոտյան ժամը 09:25 շտապօգնության կայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երզնկյան թիվ 1 շենքի մոտ դի կա:

Շենքի բնակիչներից մեկը Sputnik Արմենիային հայտնեց, որ այն բնակարանում, որտեղ փորձել է թափանցել տղամարդը, ոչ ոք չի ապրում։

Ոստիկանությունը հայտնում է, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի աղբատարի մոտ հայտնաբերել է տղամարդու դի։

Ըստ shamshyan.com-ի՝ նախնական տեղեկությունների համաձայն՝ մահացածը նշված շենքի, որը 14 հարկանի է, 12-րդ հարկի բնակարաններից մեկի ճաղավանդակը պոկել է և գողություն անելու նպատակով փորձել է ներթափանցել այդ բնակարան, սակայն ընկել է ցած։ Նրա մոտ հայտնաբերվել է մարտկոց, ձեռնոցներ, իսկ դիակից մի քիչ այն կողմ հայտնաբերվել է պտուտակահան։

Русская версия

Լրահոս
0