Կամո Հովհաննիսյանը նոր ակումբ է տեղափոխվել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Բելառուսում:

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը կարիերան կշարունակի Բելառուսում:

Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել «Տորպեդո-Բելազ» ակումբի հետ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Կամո Հովհաննիսյանը ֆուտբոլով է զբաղվում 6 տարեկանից։ Կարիերան սկսել է Շենգավիթ ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ Այնուհետև տեղափոխվել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ։ 2008 թվականին խաղացել է «Պատանի» ակումբում։ Հաջորդ մրցաշրջանին վերադարձել է «Փյունիկ» և խաղացել Հայաստանի Պրեմիեր Լիգայում։

2009-ին նա պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետ։ Հայաստանի եռակի չեմպիոն է։

Русская версия

Լրահոս
0