Կարեն Կարապետյանն առաջինն է

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ: ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ ՀՀԿ խԽորհրդի նիստի ընթացքում ձևավորվել է կուսակցության նոր խորհուրդ, որին անդամակցել է կուսակցության 35 նոր անդամ:

«Ընտրել ենք կուսակցության նախագահի տեղակալներ: Կուսակցության նախագահի առաջին տեղակալ է ընտրվել վարչապետ Կարեն Կարապետյանը, նախագահի տեղակալներ են ընտրվել Գալուստ Սահակյանը, Մուշեղ Լալայանը և Արմեն Աշոտյանը»,- ասաց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից հեռանալու որոշմանը, ՀՀԿ խոսնակը նշեց, որ դա Հովիկ Աբրահամյանի որոշումն է, որից ՀՀԿ-ն չի թուլացել։

Армен Амирян - Sputnik Արմենիա
Արմեն Ամիրյան. «Կուսակցական լինելը պատասխանատվություն է»

«Իշխանությունը վայելք չէ, այլ՝ պատասխանատվություն»,- ասաց նա։ Արտահոսքի մասին խոսակցություններն էլ անհեթեթություն որակեց։

Շարմազանովի խոսքով՝ կուսակցության վերջին համագումարից հետո որոշվել էր ձևավորել ավագների խորհուրդ: Խորհրդի նիստի ընթացքում ավագների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

ՀՀԿ երևանյան կառույցի ղեկավար է ընտրվել Տարոն Մարգարյանը, կանանց խորհրդի ղեկավար է վերընտրվել Հերմինե Նաղդալյանը:

Русская версия

Լրահոս
0