Մատչելի բնակարանի գինը կավելանա, կանխավճարը կնվազի

© Sputnik / Asatur YesayantsЗдание. Новостройка
Здание. Новостройка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարապետյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին հանձնարարեց «մատչելի բնակարաններն» առավել մատչելի դարձնել երիտասարդների համար։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը պետք է քննարկվի։

«Բարձրացնել ծրագրի շրջանակում ձեռք բերվող բնակարանի արժեքի շեմը և նվազեցնել պարտադիր կանխավճարների չափը»,-ասաց վարչապետը։

Գործադիրի ղեկավարն առաջարկեց հարցերն անհրաժեշտության դեպքում քննարկել նաև Կենտրոնական բանկի հետ։

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը պետության ձեռնարկած ծրագիրն է, որի նպատակն է պետական աջակցություն ցուցաբերել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին:

Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու խնդիրը կարևորվել է Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում:

Լրահոս
0