Արմեն Ամիրյանը դարձավ հանրապետական

© Sputnik / Asatur YesayantsАрмен Амирян
Армен Амирян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը ևս ցանկանում է համալրել իշխող ՀՀԿ–ի շարքերը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Երեկ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հեռուստաեթերից հայտարարեց, որ համալրելու է Հանրապետական կուսակցության շարքերը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարի մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանն ասաց, որ նախարար Ամիրյանն արդեն դիմում է ներկայացրել ՀՀԿ-ի շարքերն անդամագրվելու համար։ Դիմումի հետագա ընթացքի մասին դեռևս տեղեկություն չկար։

Հանրապետական կուսակցությունից մեզ տեղեկացրին, որ Արմեն Ամիրյանի դիմումն արդեն ընդունվել է, նա արդեն կուսակցության անդամ է և այսօր մասնակցելու է ՀՀԿ խորհրդի նիստին։

Русская версия

Լրահոս
0