Վարչապետին դուր չի գալիս կարկտակայանների արդյունավետությունը

© Sputnik / Diana AtoyanГрад в Ереване
Град в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարության ծրագրով նախատեսված է մշակել բնակլիմայական աղետների կանխարգելման հայեցակարգ։ Հետևաբար վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի-Sputnik. Գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանն առաջարկեց անդրադարձ կատարել ամպ ցրող թնդանոթների և կարկտապաշտպան ցանցերի արդյունավետությանը։

«Պետք է ծրագիր մշակել առավել խոցելի համայնքներում կարկտի վնասի էական նվազեցման նպատակով»,-ասաց նա։

Տեղեկացնենք, որ տարբեր մարզերից մշտապես դժգոհություններ են հնչում, որ հակակարկտային կայաններն օգուտ չեն տալիս, ու իրենք պարբերաբար բերքի կորուստ են ունենում։

 

Լրահոս
0