Վարչապետը` Մոսկվայից հետո. Ինտենսիվ ու կպած անում ենք

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարչապետ Կարեն Կարապետյանը մոսկովյան պետական այցից հետո Ռուսաստանի գետ գործակցության նոր ուղղությունների վերաբերյալ հանձնարարականներ տվեց նախարարներին։

ԵՐԵՎԱՆ, 26 Հունվարի-Sputnik. Վարչապետ Կարապետյանը գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց տասնհինգօրյա ժամկետում Ռուսաստանի ու այլ երկրների գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ընկերությունների հետ հանդիպում կազմակերպել։

Официальный визит премьер-министра РА Крена Карапетяна с премьер-министром РФ Дмитрием Медведевым - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանի առաջին պաշտոնական այցը Մոսկվա

«Մեկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծը»,-ասաց վարչապետը։

Ի պատասխան` նախարար Առաքելյանը տեղեկացրեց, որ հենց այսօր հանդիպում է ունենալու «Ռոսսելմաշ» ընկերության հետ, իսկ վաղը պաշտոնական հանդիպումներ են սպասվում ռուսական այլ ընկերությունների հետ։

«Շատ ինտենսիվ, կպած անում ենք»,-խրախուսեց վարչապետը։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական առաջին այցով հունվարի 24-ին մեկնել էր ՌԴ։ Ռուսաստանի իր պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ ՀՀ վարչապետը քննարկել է Հայաստան-Ռուսաստան գործակցության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր։

Լրահոս
0