Արցախ այցելած բլոգերին համառորեն ուզում են արտահանձնել Բաքվին

© Sputnik / Виктор ТолочкоБлогер Александр Лапшин в зале суда
Блогер Александр Лапшин в зале суда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախ կատարած այցից հետո Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը քննադատական արտահայտություններ էր հնչեցրել Ադրբեջանի նախագահի հասցեին։ Այսօր Մինսկի քաղաքային դատարանը որոշել է, որ նրան պետք է արտահանձնեն Բաքվին։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը բլոգեր Ալեքսանդր Լապշինի թեմայով գրառում է հրապարակել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում։

«Ցավոք, Մինսկի քաղաքային դատարանը մերժեց Ալեքսանդր Լապշինի բողոքը և ուժի մեջ թողեց դատախազի որոշումը: Մնաց մեկ ատյան՝ վերադաս դատարան, որին կարելի է բողոք ներկայացնել 10 օրյա ժամկետում»,- գրել է Զոհրաբյանը:

Նա տեղեկացրել է, որ հայ լավագույն մասնագետների օգնությամբ կազմվում են ՄԱԿ-ին (Բելառուսի) և ՄԻԵԴ-ին (Ադրբեջանի մասով) ներկայացվող փաստաթղթերի փաթեթը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բլոգերը նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ներողություն խնդրել անձնական վիրավորանք հասցնելու համար, երկրի ղեկավարությանը նման խնդրանքով է դիմել նաև բլոգերի մայրը, որը բնակվում է Իսրայելում։

ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, որը բնակվում է Մոսկվայում և վարում է հեղինակավոր Travel Blog-ը, ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում: 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լապշինն այցելել էր Լեռնային Ղարաբաղ և այդ մասին գրել իր բլոգում՝ քննադատելով Ադրբեջանի քաղաքականությունը, ինչի համար Ադրբեջանի իշխանությունները նրա նկատմամբ քրեական գործ էին հարուցել և հետախուզում հայտարարել՝ Ադրբեջանի պետական սահմանն անօրինական հատելու մեղադրանքով: Ադրբեջանը դիմել է Բելառուսին՝ Լապշինին արտահանձնելու պահանջով:

Русская версия

Լրահոս
0