ՊՆ-ն ներդնում է հաշվառման էլեկտրոնային համակարգ

© Sputnik / Asatur YesayantsДокументы призывников
Документы призывников - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի պաշտպանության նախարարությունում էլեկտրոնային բազայի կիրառումը թույլ կտա խուսափել թղթաբանությունից և բարձրացնել կառավարման արդյունավետությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Հայոց բանակում կստեղծվի զինծառայողների տվյալների էլեկտրոնային բազա, լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Ստեղծվել է հատուկ խումբ, որը զբաղվում է կառավարման էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ։ Դա անհրաժեշտ է մեզ որակի հսկողության և արդյունավետության բարձրացման համար», — ասաց Սարգսյանը։

Կստեղծվեն տվյալների էլեկտրոնային բազաներ և քարտեր, քանի որ մինչև հիմա զինծառայողների և նորակոչիկների հաշվառումն իրականացվում է թղթաբանությամբ։ Այդ բազաներում և քարտերում կնշվի զինծառայողների առաջադիմությունը և ծառայության մեջ առաջընթացը, ինչպես նաև վարել նրանց հաշվառումը զորացրվելուց հետո, ինչը, նախարարի խոսքով, թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել նրանց ընդգրկվածությունը զինված ուժերում՝ անհրաժեշտության դեպքում։

Русская версия

Լրահոս
0