Ոստիկանությունն օգնում է վարորդներին և զգոնության կոչ անում

© Sputnik / Asatur YesayantsЗаснеженный Ереван
Заснеженный Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրապետությունում կրկին ձյուն է տեղում: Մի շարք ավտոճանապարհներ փակ են, որոշները՝ դժվարանցանելի: Ոստիկանությունը վարորդներին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացած առատ ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով հունվարի 27-ի, ժամը 9.30-ի դրությամբ փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բավրա-Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռի հատվածը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցաբերվում է օգնություն:

«Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն և ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածներից օգտվելուց:

Մայրաքաղաքում երթևեկող վարորդներին նույնպես հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և երթևեկել ձմեռային անվադողերով»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Ապարան-Արագած-Թալին, Սևան-Դիլիջան (Ծովագյուղի խաչմերուկից մինչև Դիլիջանի շրջադարձերը), Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Գավառ-Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածները:

Լրահոս
0