Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Խնայողություններն անհրաժեշտ են սպառազինության ծրագիրը լիարժեք կատարելու համար

© Sputnik / Asatur YesayantsВиген Саркисян
Виген Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր խոսել է նոր տեխնոլոգիաների հաշվին բանակում կատարվելիք էներգետիկ խնայողությունների մասին։
Վիգեն Սարգսյան

Նախարարի խոսքով` մասնագիտացված մի կառույցի և մասնավոր մի հովանավորի հետ ստորագրվելու է փոխըմբռնման հուշագիր`ՊՆ համակարգում էներգետիկ աուդիտ անցկացնելու համար։

«Հաշվի առնելով հսկա զորանոցային ֆոնդը, հաշվի առնելով հսկայական ծավալն այն կառույցների, որոնք մտնում են բանակի համակարգի մեջ, մենք ունենք մեծ ծախսեր` հոսանքի, գազի հետ կապված։ Եվ կարևոր է հասկանալ, թե, նոր տեխնոլոգիաները ներմուծելով, որտեղ կարելի է ապահովել ծախսերի կտրուկ նվազեցում։ Բանակի պարագայում այս ծախսը հսկայական է և կարող է մեծ խնայողության բերել, իսկ այդ խնայողությունները մեզ անհրաժեշտ են սպառազինության, ռազմական տեխնիկայի ծրագիրը լիարժեք կատարելու համար»,-ասաց Վիգեն Սարգսյանը։

 

Լրահոս
0