Տիգրան Սարգսյան. Հունաստանը կողմ է ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև ուղիղ երկխոսությանը

© Photo : official site of the President of RA / Тигран Саргсян
Тигран Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աթենքում անցկացված բանակցությունների արդյունքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ Հունաստանը կողմ է արտահայտվում Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև ուղիղ երկխոսությանը:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հունաստանն առաջարկում է նաև ստեղծել Հունաստան-ԵՏՄ տնտեսական խորհուրդ և գործարար համաժողով անցկացնել, որը կարող է կայանալ աշնանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ինձ հաճելի էր լսել Հունաստանի պաշտոնական դիրքորոշումը`ԵՏՄ-ի հետ համագործակցության հարցերի շուրջ: Հունաստանը Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև ուղիղ երկխոսության կողմնակից է, և հանդիպումների ժամանակ հնչած պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հունաստանն այդ գիծը տանելու է ԵՄ-ում, և որ անհրաժեշտ է անմիջական կապ հաստատել ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև»,- ասել է Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանն Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի, վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, արտգործնախարարի տեղակալ Յորգոս Կատրուգալոսի և Հունաստանի արտաքին գործերի նախարարության` միջազգային տնտեսական կապերի հարցով գլխավոր քարտուղար Յորգոս Ցիպրասի հետ:

Լրահոս
0