Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Փոքրիկ Հովհաննեսն ու Օվսաննան պատրաստվում են վերադարձնել Մասիսը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հովհաննես և Օվսաննա Պետրոսյանները սովորում են «Արգենտինյան Հանրապետություն» հ. 76 հիմնական դպրոցում, որտեղ բացի այն, որ շեշտը դրվում է օտար լեզուների ուսուցման վրա, ուսուցիչները նաև հայրենասիրության յուրօրինակ դասեր են անցկացնում:
Աշակերտները՝ բանակի մասին երգերի ու բանակում ծառայելու պատրաստակամության մասին

Դպրոցն իր երգչախումբն ունի, որի երգացանկի կարևոր մաս են կազմում հայրենասիրական երգերը: Ուսուցիչները վստահ են, որ իրենց դպրոցի սաները չեն կարող հայրենասեր չլինել:

Իսպանիայում ծնված-մեծացած, իսկ հետո Հայաստան տեղափոխված փոքրիկ Հովհաննեսը բանակի ու հայրենասիրության մասին ուրույն պատկերացում ունի, ընտանիքում հաճախ են խոսում այդ թեմայով, ու նա արդեն գիտի իր ապագա անելիքները: Առանց վարանելու ասում է. «Երբ մեծանամ, ուզում եմ Մասիսը վերադարձնել հայերին»:

Հովհաննեսի կրտսեր քույրը՝ Օվսաննան, հետ չի մնում եղբորից, ասում է, որ նույն երազանքն ունի, ինչ եղբայրը, և Sputnik-ի ունկնդիրների համար երգում է «Քայլ առաջ» երգից մի հատված:

Լրահոս
0