Բույանովա. Մեդվեդևան դիմացկունության աներևակայելի պաշար ունի

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցФигурное катание. Чемпионат Европы. Евгения Медведева
Фигурное катание. Чемпионат Европы. Евгения Медведева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարզիչներին անչափ տպավորել է գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևայի (Բաբասյան) ցուցադրած դիմացկունությունը:

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Կանանց գեղասահքում Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևա-Բաբասյանը տեխնիկական վարպետության առումով մեծ պաշար ունի, Ռ-Սպորտ գործակալությանն է ասել Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Մարիա Սոտսկովայի և 2014 թվականի օլիմպիական չեմպիոն Ադելինա Սոտնիկովայի մարզիչ Ելենա Բույանովան:

Մեդվեդևան չեխական Օստրավա քաղաքում անցկացված առաջնության ժամանակ ոսկե մեդալ է նվաճել և ճանաչվել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Ազատ ծրագրում նա հավաքել է 150,79 միավոր, իսկ երկու ծրագրերի ընդհանուր միավորները կազմում են 229,71 միավոր:

«Մեդվեդևան տեխնիկական առումով հմուտ է և ամուր, ինչի համար պետք է գովեստի խոսք ասել մարզչին: Ես կասեի՝ նույնիսկ ֆենոմենալ ներուժ ունի: Ինձ հիացնում է նրա դիմացկունությունը, նա իր արդյունքներով հաստատում է, որ կանանց մենասահքում առաջատար է», — ասել է Բույանովան:

Հայկական արմատներ ունեցող ռուս գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևա-Բաբասյանը երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել և դարձել Եվրոպայի չեմպիոն:

Русская версия

Լրահոս
0