«Տայգան օրենք է, արջը` տեր». ո՞ւր են հրավիրել Պուտինին և Թրամփին

© Sputnik / Устинов / Անցնել մեդիապահոցПейзаж Тувы
Пейзаж Тувы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիայի սյունակագիր, անվանի լրագրող, Հայաստանում «Իզվեստիա» թերթի նախկին թղթակից Սերգեյ Բաբլումյանը խորհում է Տիվայի Հանրապետության ղեկավարի` Պուտինին և Թրամփին ուղղված հրավերի մասին:

Տիվայի Հանրապետության նախագահն հրավեր է ուղղել նախագահներ Թրամփին ու Պուտինին, և այդ հրավերն ամեն դեպքում հաճելի զգացողություններ է առաջացնում: Թեկուզ հենց նրանով, որ հանդիպման համար արտասովոր վայր է ընտրված` տայգա: Որքա՞ն էր պետք է սառեցնել գերտերությունների հարաբերությունները, որպեսզի դրանք ջերմացնելու վայր առաջարկվեր Սիբիրի Դաշնային օկրուգը:

Բարձրաստիճան հյուրերին Տիվա հրավիրելով՝ հանրապետության ղեկավար Շոլբան Կարա-օօլը պնդում է, որ համաձայնության հասնելու համար նպաստավոր տեղ է տայգան, որը անկեղծության և փոխըմբռնման է տրամադրում:

Телефонный разговор Путина - Sputnik Արմենիա
Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են

Այս կապակցությամբ նա իր մտքերն է արտահայտել սոցցանցերում՝ նշելով, որ Արևմուտքում Ռուսաստանը հաճախ ասոցացվում է Սիբիրի հետ:

Սիբիրյան հանրապետության ղեկավարի կարծիքով` Տիվան՝ իր վայրի և անկրկնելի բնությամբ, նախագահ Վլադիմիր Պուտինի ամենասիրելի հանգստավայրն է, ինչը պատահական չէ. նախագահը նախընտրում է այնտեղ որսի գնալ և ձկնորսությամբ զբաղվել:

Ավելի վաղ Տիվայում է եղել Մոնակոյի իշխան Ալբեր երկրորդը, Տիվայում է եղել նաև Alibaba-ի ղեկավար Ջեք Ման: Բայց հայտնի չէ՝ իրենց այցելություններից հետո նրանք ինչպես են ընկալում «Տայգան օրենք է, արջը` տեր» ասացվածքը:

Русская версия

Լրահոս
0