Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. մեքենայի մեջ հայտնաբերվել է ուղևորի դին

© Sputnik / Асатур Есаянц МЧС
МЧС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունվարի 30-ին, ժամը 12.20-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի - Ախթալա հատվածում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 14-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի (վարորդը` 1984 թ. ծնված Հ. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել գետից և տեղափոխվել Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից և ավտոմեքենայի մեջ հայտնաբերել 1983 թ. ծնված Տ. Դ.-ի դին:

 

 

Լրահոս
0