Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ. Ձմեռը մտադիր չէ մեզ լքել

© Sputnik / Asatur YesayantsЗаснеженный Ереван
Заснеженный Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջիկա շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում կնկատվի ջերմաստիճանի խիստ նվազեցում։ Կլինի տեղումնառատ եղանակ։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է առաջիկա շաբաթվա եղանակային կանխատեսումը։ Նա մասնավորապես գրել է.

Дед мороз и снегурочка - Sputnik Արմենիա
Լեննականի կյանքն ըսպես է. ձմեռը Ձմեռ պապ գուկա, ամառը՝ Հռոմի պապ

«Այսօր, հատկապես Լոռիում, Տավուշում կտեղա թույլ ձյուն, մյուս մարզերում էական տեղումներ չեն սպասվում: Վաղը կեսօրից հետո հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը: Հունվարի 31-ին կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերում կսկսվի ձյուն և կշարունակվի մինչև փետրվարի 1-ի երեկո: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային առանձին գոտիներում նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Փետրվարի 2-ի գիշերվա առաջին կեսից տեղումները կդադարեն և փետրվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում կլինի պարզ առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը եղանակի պարզեցմամբ և արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը հասնելով —25….-30, Լոռիում —22…-27, Տավուշում —15….-20, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում —17….-20, Սյունիքի հովիտներում —10…-15, Սյունիքի նախալեռներում —18…-23, Արցախում —12…-16, Արարատի և Արմավիրի մարզերում —20…-25, Երևանի բարձրադիր գոտում —16…-18, ցածրադիր գոտում —23…-25 աստիճանի:

 

Լրահոս
0