00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ուսանողները կարող են անվճար սովորել ՌԴ բուհերում

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոցСтуденты у здания Московского государственного института международных отношений (МГИМО)
Студенты у здания Московского государственного института международных отношений (МГИМО) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանից առնվազն 187 ուսանողներ և դիմորդներ Ռուսաստանի բյուջեի միջոցների հաշվին կսովորեն Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի առաջատար բուհերում։ Այս տարի նախապատվությունը կտրվի տեխնիկական և բնական գիտություններին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայաստանում փետրվարի 1-ից մեկնարկում է Ռուսաստանի բյուջեի հաշվին ռուսական բուհերում ուսանելու հայտերի ամենօրյա ընդունումը։ Այս տարի մրցութային ընտրությունը փուլային կլինի` Հայաստանի կրթության նախարարության հետ փոխգործակցությամբ։

«Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող դիմորդները, բակալավրերը, մագիստրանտները, ասպիրանտները կամ Հայաստանում բնակվող ռուս հայրենակիցները», — Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը։

Նրա խոսքով` ծրագրի մասնակիցները պետք է ներկայացնեն մի շարք փաստաթղթեր. դիմորդների դեպքում` ատեստատ, ասպիրանտների դեպքում` հրապարակված գիտական աշխատություններ և տարբեր համաժողովների մասնակցության հավաստագրեր։

© Sputnik / Asatur YesayantsՄարկ Կալինին
Марк Калинин. П/к, приуроченная к старту приема заявок на обучение в российских вузах за счет средств федерального бюджета в 2017-2018 учебном году - Sputnik Արմենիա
Մարկ Կալինին

Կալինինը նշեց, որ որքան բարձր լինի արդյունքը և մեծ ակտիվությունը, այնքան մեծ կլինի Ռուսաստանի առաջատար բուհի ուսանող դառնալու հնարավորությունը։

Ընտրական փուլի ընթացքում մասնակիցները կհանձնեն ռուսաց լեզվի և մասնագիտական քննություններ։ Թեկնածուներին կընտրեն մեկուկես ամսվա ընթացքում։ Մրցույթի արդյունքների ամփոփումը նախատեսված է մարտի 1-3-ին «Կրթություն 21 դար» ցուցահանդեսի շրջանակում։

«Այս տարի մենք ունենք 187 տեղ։ Դա ավելի քիչ է, քան անցած տարի, սակայն դրանք երաշխավորված տեղեր են։ Քվոտաները կարող են ավելանալ այն դեպքում, եթե մրցութային ընտրության ժամանակ մենք լավ թեկնածուներ ունենանք», — ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Օլեգ Շապովալովը։

Այս տարվա մրցույթն անցկացվում է Հայաստանի կրթության և գիտության նախարարության հետ համատեղ և ուղղված է մասնագետների պահանջարկի բավարարմանը։ Այսպես, կրթության նախարարության պահանջով այս տարի նախապատվությունը տրվում է բնական գիտություններին` հաշվի առնելով այն, որ Հայաստանը տեխնոկրատների կարիք ունի։ Բուհերում ընդունելությունը կանցկացվի հիմնականում ֆիզիկա, մաթեմատիկա, տեղեկատվական տեխնոլոգիա և այլ ուղղություններով։

© Sputnik / Asatur YesayantsՆունե Վարդանյան
Нуне Варданян. П/к, приуроченная к старту приема заявок на обучение в российских вузах за счет средств федерального бюджета в 2017-2018 учебном году - Sputnik Արմենիա
Նունե Վարդանյան

Հայաստանի կրթության և գիտության նախարարի խորհրդական Նունե Վարդանյանը նշեց, որ Հայաստանը կսպասի իր քաղաքացիներին և, երբ նրանք 4-6 տարի անց վերադառնան, պետությունը նրանց կապահովի աշխատանքով` վստահ լինելով, որ Ռուսաստանում ուսանած երիտասարդներն իրենց գիտելիքները կներդնեն երկրի տնտեսությունում։

«Մենք Հայաստանի պաշտպանության նախարարության հետ բանակցություններ ենք վարում զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ստանալու համար։ Այդ հարցը կներկայացվի կառավարությանը», — ասաց Վարդանյանը։

Ռուսաստանում կրթություն ստանալու ծրագիրը գործում է շուրջ 10 տարի, ամեն տարի Հայաստանի համար հատկացվում են 200 տեղեր։

Վերջին շրջանում արտասահմանցի ուսանողների մոտ մեծացել է Հայաստանի մշակույթի և հայոց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը։ Հայաստանյան բուհեր ընդունվող օտարերկրացի ուսանողների թիվը տարեկան հասնում է 2000-ի, որոնց մի մասը Ռուսաստանի քաղաքացիներ են, իսկ մոտավորապես 400-ը` սփյուռքահայեր։

Русская версия

Լրահոս
0