Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ի՞նչ կտա Հայաստանին ռուս զբոսաշրջիկների հոսքը

© Sputnik . Asatur YesayantsВладимир Геворгян в гостях у радио Sputnik Армения
Владимир Геворгян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik ռադիոկայանի «Կաղապարից դուրս» հաղորդման շրջանակում «Լոռե» զբոսաշրջային կազմակերպությունների խմբի հիմնադիր Վլադիմիր Գևորգյանն անդրադարձել է ՀՀ կառավարության որոշմանը, որի համաձայն ՌԴ քաղաքացները Հայաստան կգան ներքին անձնագրերով։
Վլադիմիր Գևորգյան

Կառավարությունում քննարկվում է ՌԴ քաղաքացիների` առանց արտասահմանյան անձնագրի ՀՀ մուտք գործելու կարգը Ըստ Վլադիմիր Գևորգյանի` Ռուսաստանում բնակչության մոտավորապես 30 տոկոսն ունի արտերկիր մեկնելու անձնագիր։

«Մնացածը 70 տոկոսը երկրից դուրս գալու խնդիր ունի։ Եթե այդ 70 տոկոսի մեջ կան հանգստացողներ, որոնք իրենց հանգիստը կազմակերպում են Ռուսաստանի տարածքում, ապա այժմ այդ մարդկանց համար Հայաստան գալու հնարավորություն է ստեղծվում»,- ասում է Գևորգյանը։

Նրա խոսքով`ռուս զբոսաշրջիկները ցանկալի հյուրեր են ցանկացած երկրի համար, քանի որ սիրում են գումար ծախսել և լավ ժամանց անցկացնել։ Գևորգյանն ընդգծում է, որ ռուս զբոսաշրջիկների` Հայաստանում հանգստանալու նախասիրությունը մեր երկրի համար մեծ նշանակություն կարող է ունենալ ոլորտի զարգացման տեսանկյունից։

«Կաղապարից դուրս» հաղորդաշարի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել փետրվարի 6-ին, ժամը 18։30-ին։

 

Լրահոս
0