Աստղագետներ. փոքր աստերոիդը շատ է մոտեցել Երկիր մոլորակին

© Pixabay / urikyo33 / Астероид
Астероид - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աստղագետներն այսօր նկատել են աստերոիդի, որն անցել է Երկիր մոլորակի կողքով։ Այն Լուսնից 6 անգամ մոտ է գտնվել Երկրին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Աստղագետներն անսպասելիորեն բացահայտել են 2017 BH30 գերփոքր աստերոիդը, որն այսօր Երկրի մակերեսից ընդամենը 65 հազար կիլոմետր հեռավորության վրա է գտնվել։ Այն Երկրին Լուսնից 6 անգամ մոտ է եղել, հաղորդում է Միջազգային աստղագիտական միության փոքր մոլորակների կենտրոնը։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Планета Марс - Sputnik Արմենիա
Երկիր մոլորակի բնակիչները կապ կհաստատեն այլմոլորակայինների հետ

«Այս աստերոիդը մոտեցել է Երկրին Մոսկվայի ժամանակով առավոտյան 8-ին։ Հավանական է, որ սիրողական աստղագետները կարող էին նկարել այն. աստերոիդի պայծառությունը կազմել է մոտավորապես 14 աստղային մեծություն։ Այդ օբյեկտը զգալիորեն փոքր է, քան Չելյաբինսկի երկնաքարը և այն, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ կայրվեր մթնոլորտում, եթե հարվածեր Երկրին, ինչը տեղի չի ունեցել», — մեկնաբանում է իրավիճակը հայտնի աստղագետ Ֆիլ Պլեյտը։

Այսօր գիշեր Catalina Sky Survey-ի աստղագետները պատահաբար բացահայտել են փոքր աստերոիդը, որը սրընթաց արագությամբ շարժվել է Երկրի ուղղությամբ։

Այն պետք է մոտենար մեր մոլորակին Մոսկվայի ժամանակով առավոտյան 8-ին։ Գիտնականների գնահատականով` դրա չափսերը շատ փոքր են. տրամագիծը չի գերազանցում 10 մետրը և կազմում է առնվազն երեք մետր։

Ինչպես նշում են գիտնականները, երկնային այդ մարմինը վտանգ չի ներկայացնում մեր մոլորակի համար։ Նրա վարկանիշը Պալերմոյի սանդղակով կազմում է 7,10, ինչը նշանակում է, որ այն դժվար թե բախվի մեր մոլորակի հետ։ Նույնիսկ, եթե դա տեղի ունենար, ոչ մի վտանգավոր հետևանք չէր կարող լինել։

Լրահոս
0