ԱՄՆ–ում բնակվող հայերին խորհուրդ են տալիս չլքել երկրի տարածքը

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցГорода мира. Нью-Йорк
Города мира. Нью-Йорк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ ներգաղթային քաղաքականության վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, որը մտահոգել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Սպիտակ տան հրամանագրի առնչությամբ, որով արգելվում է մի շարք երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ։

Հայ դատի հանձնախումբը մտահոգիչ է համարում հրամանագրի շուրջ զարգացող իրավիճակը` ինչպես ԱՄՆ-ի քաղաքականության, այնպես էլ հայ անհատների ու ընտանիքների վրա այդ հրամանի թողած հետևանքների առումով։

СПУТНИК_Протесты в США против закона о мигрантах - Sputnik Արմենիա
Ցուցարարները բողոքում են միգրատների մասին օրենքի դեմ

Հրամանագիրն 90-օրյա ժամկետով ԱՄՆ մուտքի սահմանափակումներ է սահմանում Սիրիայի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Եմենի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար՝ անկախ նրանց կարգավիճակից։

Ինչպես նշում է Հայ դատի հանձնախումբը, առայժմ պարզ չէ, թե այդ իրավական գործողությունն ինչ ազդեցություն կունենա ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձանց վրա։ Հանձնախումբը նշել է, որ շարունակում է աշխատանքը համապատասխան կողմերի հետ՝ այդ թվում Կոնգրեսի և Սպիտակ տան։

Հանձնախումբը խորհուրդ է տվել այն հայերին, որոնց բարեկամները կամ ընկերները ձերբակալվել են ԱՄՆ մուտք գործելիս կամ որոնց թույլ չեն տվել վերադառնալ ԱՄՆ, կապ հաստատել հանձնաժողովի հետ և պատրաստ լինել, որ որոշակի տեղեկություն հայտնելու անհրաժեշտություն կլինի։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խորհուրդ է տալիս Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից, Սիրիայից և Եմենից ԱՄՆ եկած հայերին, որոնք ԱՄՆ քաղաքացիներ չեն, խուսափել ԱՄՆ-ից դուրս գալուց, քանի որ նրանց կարող են թույլ չտալ վերադառնալ երկիր՝ անկախ իմիգրացիոն կարգավիճակից։

Русская версия

Լրահոս
0