Նոր ցուրտը դպրոցներին չի խանգարի

© Sputnik / Asatur YesayantsЗаснеженный Ереван
Заснеженный Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սպասվող նոր, ավելի սաստիկ ցրտերին ընդառաջ դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու կամ դասաժամերը կրճատելու վերաբերյալ ՀՀ ԿԳՆ-ում նոր որոշում չի կայացվի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին նախարարությունից:

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Դեռևս գործողության մեջ է ձմեռային արձակուրդից հետո ՀՀ ԿԳ նախարարի շրջաբերականը, որով հրահանգված էր, այն դպրոցներում, որտեղ բավարար ջերմաստիճան ապահոված չի, դասերը սկսել ժամը 10:00-ին, կես ժամ տևողությամբ:

Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին, թե արդյո՞ք առաջիկա օրերին սպասվող նոր ցրտերին ընդառաջ դպրոցներում դասերը դադարեցնելու կամ հետաձգելու մասին ՀՀ ԿԳՆ-ը նոր որոշում չի կայացրել, հայտնեց նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը:

Հիդրոմետ ծառայության տվյալներով, փետրվարի առաջին օրերին հանրապետության առանձին վայրերում նվազագույն ջերմաստիճանը կհասնի —30, Երևանում՝ —25 աստիճանի:

Русская версия

Լրահոս
0