Փլուզում Առինջ գյուղում

© Sputnik / Asatur YesayantsГололед на улицах Еревана
Гололед на улицах Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունվարի 30-ին, ժամը 21.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սևակի 4-րդ փողոցի թիվ 7/1 տան տանիքը ձյան ծանրությունից ձևափոխվել է, ինչի հետևանքով թեքվել են նաև պատերը. առկա է պատերի փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ձյան պատճառով տան տանիքն ամբողջությամբ ճկվել է (մոտ 80 քմ), ինչի հետևանքով վնասվել են կառուցատարրերը և փլուզվել են հարակից պատերը՝ մասամբ (մոտ 14 քմ):

Գյուղապետարանի կողմից կկազմվի հանձնաժողով վնասի չափը ճշտելու համար:

 

Լրահոս
0