Ադրբեջանական մակնշմամբ կաթնախառնուրդը հայկական շուկայում անհանգստություն է առաջացնում

© LOIC VENANCE / AFPНоворожденный
Новорожденный - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Nutrilon կաթնախառնուրդի շուրջ նոր աղմուկ է բարձրացել։ Անցյալ տարի այս կաթնախառնուրդի վրա ադրբեջանական մակնշում էր հայտնաբերվել, իսկ հիմա վաղարշապատցի փոքրիկը խմել է այն ու փսխել:

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Կաթնախառնուրդի շշի վրա ադրբեջանական մակնշում հայտնաբերելը մինչև օրս հանգիստ չի տալիս ՀՀ քաղաքացիներին։ Մամուլն էլ ակտիվորեն շարունակում է անդրադառնալ այն դեպքերին, որոնք վերաբերում են հենց Nutrilon ապրանքանիշի մանկական կերին:

Ребенок, кормление, младенец - Sputnik Արմենիա
Կրծքով կերակրելուց հրաժարվելու բացասական հետևանքները

Այսօր մի շարք կայքեր, միմյանց հղում տալով, գրել են Վաղարշապատում բնակվող մի փոքրիկի մասին, որը սրտխառնոց է ունեցել ու փսխել մանկական այս կաթնախառնուրդը խմելուց հետո:

Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` խնդրելով եղած դեպքերը չկապել ադրբեջանական մակնշման հետ։

«Ամռանը նմանատիպ դեպք եղավ. կրկին «հարևանների» լեզվով նշումներ կային այս ապրանքանիշի մանկական կերի տարաների վրա, պարզվեց` լեհական արտադրության է: Բայց այն ժամանակ մակնշման խախտում կար, մասնավորապես` ներմուծողի անունը նշված չէր: Հիմա կարծես շտկել են»,- գրել է Նվարդ Առաքելյանը:

Նա ներկայացրել է նաև ՍԱՊԾ-ի՝ 2016 թվականին անցկացրած դիտարկման արդյունքները:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում էր իրականացրել Երևան քաղաքի երկու՝ «Ալֆա-Ֆարմ» և «Ռիթմ Ֆարմ» դեղատներում՝ պարզելու «Nutrilon ProNutra» մանկական կերի մակնշման պահանջների համապատասխանությունը սահմանված նորմերին: Ծառայությունը պարզել էր, որ «Nutrilon ProNutra» մանկական կերն արտադրված է Լեհաստանում (տուփի վրա նշված են եղել տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն), և որևէ խախտում չէր հայտնաբերել:

Փոխարենը դիտարկման ընթացքում արձանագրվել էր, որ դեղատներում վաճառվող «Nutrilon ProNutra» մանկական կերի հայերեն մակնշումը թերի է՝ բացակայում են ներմուծողի տվյալները:

ՍԱՊԾ տեսուչների կողմից տեղում կասեցվել էր վերը նշված մանկական կերի վաճառքը: Ներմուծողին հանձնարարվել էր վերացնել մակնշման բացթողումը:

Լրահոս
0