Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

© Sputnik / Asatur YesayantsЧетвертый международный музыкальный фестиваль имени Арама Хачатуряна. Сергей Смбатян
Четвертый международный музыкальный фестиваль имени Арама Хачатуряна. Сергей Смбатян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փետրվարի 8-ին Երաժշտության մոսկովյան միջազգային տան ֆիլհարմոնիկ մեծ դահլիճում կղեկավարի Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վլադիմիր Սպիվակով)։

Երիտասարդական նվագախմբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ համերգի ընթացում հնչելու են Ռախմանինովի, Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործությունները։

Որպես մենակատար հանդես է գալու դաշնակահարուհի Եկատերինա Մեչետինան:

Русская версия

Լրահոս
0