Նալբանդյանը նշել է ադրբեջանցի դիվերսանտի մարմինը չհանձնելու պատճառը

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Министра иностранных дел Эдварда Налбандяна
Пресс-конференция Министра иностранных дел Эдварда Налбандяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսքով` ժամանակավոր մերժման պատճառը կապված է շփման գծում հետաքննության մեխանիզմների բացակայության հետ։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Ադրբեջանցի դիվերսանտի դին անհրաժեշտ է հայկական կողմին հետաքննությունն ավարտելու համար, ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Հայաստանը երբեք դեմ չի եղել մահացածների մարմինները վերադարձնելուն, Աստրախանում Ադրբեջանի հետ նույնիսկ ձեռք է բերվել համաձայնություն, սակայն ցանկանում եմ հիշեցնել 2014թ-ի դեպքը, երբ ադրբեջանցիները կրակի տակ են պահել ուղղաթիռի կործանման վայրը, որտեղ գտնվել են խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամները»,- ասաց Նալբանդյանը։

Նրա խոսքով` հայկական կողմը ստիպված է եղել անցկացնել հայ զինծառայողների մարմինները վերադարձնելու գործողություն։

Նալբանդյանի կարծիքով` հիմա, երբ Ադրբեջանը խոսում է մարդասիրության մասին, հազիվ թե հիշում է այն մասին, թե ինչպես է ԻՊ-ի մեթոդներով տեսախցիկների առաջ հարցաքննում գերի ընկած հայ զինվորներին։

Виген Саргсян в сборном пункте - Sputnik Արմենիա
Նախարար. Տավուշի դիվերսիայի մասին ՀԱՊԿ հայտարարությունը հստակ էր

«Կամ մարդասպանին (Ռամիլ Սաֆարով` խմբ.) հռչակում են ազգային հերոս` կոչ անելով երիտասարդությանը հետևել նրա օրինակին»,- ասաց Նալբանդյանը։

Ադրբեջանը հրաժարվում է միջադեպերի հետաքննության մեխանիզմից, այդ պայմաններում Հայաստանը Ղարաբաղի հետ միասին ստիպված է ինքնուրույն անցկացնել անհրաժեշտ հետաքննություն, որը պետք չէր լինի վերոհիշյալ մեխանիզմի դեպքում։

«Տվյալ պահին համապատասխան գործողությունները դեռ չեն ավարտվել»,- ասաց Նալբանդյանը։

Русская версия

Լրահոս
0