Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Վիրահայոց թեմը պայքարում է Շամխորեցոց եկեղեցու համար

© Sputnik / Asatur YesayantsРадио Sputnik Армения
Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսում է Թբիլիսիի հայկական Շամխորեցոց եկեղեցուն սպառնացող վտանգի մասին։
Սուսաննա Խաչատրյան

Թբիլիսիում գտնվող XIX դարի հայկական եկեղեցուն վերացման վտանգ է սպառնում։ Վրաստանի հայ համայնքի և «Թբիլիսիի համքարներ» կազմակերպության ներկայացուցիչները մեծ աղմուկ են բարձրացրել։

«Այն մասին, որ եկեղեցու կողքին պատրաստվում են բնակելի համալիր կառուցել, մենք իմացանք մի քանի ամիս առաջ։ Դեկտեմբերին նամակով դիմեցինք Վրաստանի հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանման կազմակերպությանը` հայտնելով, որ տան կառուցումը կարող է թուլացնել կիսավեր եկեղեցու հիմնաքարը և ոչնչացնել այն», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։

Նրա խոսքով` նամակում նշված էր նաև, որ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը խնդրում է խնդրին շուտափույթ լուծում տալ, քանի որ հայկական եկեղեցին Թբիլիսիի անբաժան մասն է կազմում։ Նամակի պատասխանը դեռ չեն ստացվել։

Լրահոս
0