Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ինչ գնով է կառավարությունը մտադիր վաճառել պետական մարգարիտը

© Sputnik / Asatur YesayantsПравительство Армении
Правительство Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ի՞նչ գնով և ինչու՞ է կառավարությունը մտադիր վաճառել «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում» պահվող 102 կգ 793 գրամ արհեստական աճեցված մարգարիտը։ Sputnik Արմենիային որոշ մանրամասներ է հայտնել գործակալության պետ Վահե Առաքելյանը։
Վահե Առաքելյան

Պետական գանձարանում պահվող ավելի քան 102 կգ մարգարիտը վաճառքի կհանվի 6 մլն 200 հազար դրամով, եթե, իհարկե, կառավարոթյունը հաստատի ֆինանսների նախարարության ներկայացրած այդ առաջարկը։ Վաճառքով էլ կզբաղվի պետգույքի կառավարման վարչությունը։ Sputnik Արմենիային հայտնեց Վահե Առաքելյանը:

«Աճուրդը լինելու է միայն և միայն հրապարակային»,- ասաց նա։

Առաքելյանը նաև նշեց, որ արհեստական աճեցված մարգարիտը տարիների ընթացքում կորցնում է տեսքն ու քայքայվում, ուստի այն երկար պահելն արդյունավետ չէ։

Մեր զրուցակիցը նաև հայտարարեց՝ 2007թ-ից մինչ օրս գանձարանի պահուստներից ոչինչ չի վաճառվել, իսկ մարգարիտը որոշվել է վաճառել միայն որպեսզի չփչանա։

Լրահոս
0