Այս տարի արդեն իններորդ անգամ Ախթալայում կնշվի ավանդական դարձած խորովածի փառատոնը, փառատոնի կազմակերպիչները որոշել են օգոստոս ամսվա նախավերջին կիրակի օրը հայտարարել «Խորովածի միջազգային օր»:
Նախաձեռնության նպատակն է ոչ միայն հայկական խոհանոցի հանրահռչակումը, այլև Հայաստանում խոհարարական զբոսաշրջության զարգացումը:
Մամուլի ասուլիսի բանախոսներն են`
Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը,
«Հայ ավանդական խոհարարության զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը,
Բարբեքյուի համաշխարհային Ասոցիացիայի համանախագահ Արտեմ Ենգոյանը։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։
Հեռ.` +374 (10) 60-0130, բջջ.` +374 (94) 18-3377։
«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։