ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Այսօր հանրապետության շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: 2-ի ցերեկը, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Փետրվարի 1-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 16-18 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 2-3-ը կնվազի 10-15 աստիճանով, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Երևանում փետրվարի 1-ին սպասվում է ձյուն: 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի փետրվարի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.20C (1987 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ —22.50C (1972 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ —2.70C։