00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Արոնյանն աշխարհի ուժեղագույն շախմատիստների տասնյակում է

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցЛевон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` փետրվարի 1-ի դրությամբ:

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ՖԻԴԵ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2838):

Երկրորդ հորիզոնականում է Ֆաբիանո Կարուանան (2827), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ուեսլի Սոն (2822): Լևոն Արոնյանը (2785) 7-րդ հորիզոնականում է:

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսիսյանը (2679) գտնվում է 62-րդ հորիզոնականում, Վլադիմիր Հակոբյանը (2675)` 67-րդ և Գաբրիել Սարգսյանը (2666) ` 86-րդ:
Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2651): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2583): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2558): Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) գտնվում է 31-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2431)` 39-րդ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը - Sputnik Արմենիա
Իլյումժինով. «Հայաստանը հաղթեց ՖԻԴԵ–ին»

Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2725), Դուդա Յան-Քշիշտոֆը (2684) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Ջեֆֆրի Սյունը (2674) գտնվում է 3-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը (2549) 27-րդ հորիզոնականում է,Հայկ Մարտիրոսյանը (2529) ` 29-րդ, Տիգրան Հարությունյանը (2515)` 36-րդ:

Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները:

Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2896): Երկրորդ հորիզոնականում է արագ շախմատի աշխարհի չեմպիոն Վասիլի Իվանչուկը (2827), իսկ Շահրիյար Մամեդյարովը (2825) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2797) 8-րդ հորիզոնականում է:

Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ կա. Տիգրան Լ. Պետրոսյանը (2715)  34-րդ հորիզոնականում է, Հրանտ Մելքումյանը (2710)` 43-րդ, Վլադիմիր Հակոբյանը (2697)` 54-րդ, Սերգեյ Մովսիսյանը (2693)`57-րդ, Գաբրիել Սարգսյանը (2673) ` 75-րդ:

Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2914), կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն Սերգեյ Կարյակինը (2883) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Դին Լիժենը (2875) եզրափակում է լավագույն եռյակը:

Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում Հայաստանի 5 ներկայացուցիչ կա՝ Զավեն Անդրիասյանը (2755) 24-րդ հորիզոնականում է, Լևոն Արոնյանը (2753)` 26-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը (2717)` 40-րդ, Հրանտ Մելքումյանը`(2686) 55-րդ և Վլադիմիր Հակոբյան (2654)` 93-րդ հորիզոնականում:

Լրահոս
0