«Գազպրոմ Արմենիան» Հայաստանի ամենախոշոր հարկատուն է

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցОАО "Газпром"
ОАО Газпром - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գլխավորում է հինգշաբթի ՊԵԿ–ի հրապարակած Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը 2016 թվականին պետբյուջե է վճարել 42.3 մլրդ դրամ։ Ցուցակը ՊԵԿ-ի կողմից հրապարակվել է այս հինգշաբթի։

Газ, газовая плита - Sputnik Արմենիա
«Գազպրոմ Արմենիա» ընկերության համար երկարաձգվել է գազի ներկրման արտոնագիրը

Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում ռուսական կապիտալով աշխատող ևս երեք ընկերություն կա։ Դրանք են` «Հայաստանի էլցանցեր» ընկերությունը, որը պատկանում է Սամվել Կարապետյանի գլխավորած «Տաշիր» ընկերությունների խմբին, «Ղ-Տելեկոմ» (ապրանքանիշը` VivaCell-MTS) և «Վիմպելքոմ» ռուսական ընկերության դուստր ձեռնարկություն «Արմենթել» բջջային օպերատորները։

«Հայաստանի էլցանցեր» ընկերությունը զբաղեցնում է խոշոր հարկատուների երրորդ հորիզոնականը (ընկերությունը վճարել է 17.2 մլրդ դրամ կամ շուրջ 35.5 մլն դոլար)։ «Ղ-Տելեկոմ»-ը ութերորդ տեղում է, նա պետբյուջե վճարել է 12.8 մլրդ դրամ։ «Արմենթել» ընկերությունը զբաղեցրել է հաջորդ` իններորդ հորիզոնականը։ Ընկերությունը Հայաստանի պետբյուջե է վճարել 12.5 մլրդ դրամ։

Русская версия

Լրահոս
0