Հսկողություն սահմանին՝ անվտանգ սնունդ ունենալու համար

© SnundГлава Государственной службы безопасности пищевых продуктов Минсельхоза Армении Ишхан Карапетян и начальник Пограничного управления ФСБ РФ Анатолий Михеев
Глава Государственной службы безопасности пищевых продуктов Минсельхоза Армении Ишхан Карапетян и начальник Пограничного управления ФСБ РФ Анатолий Михеев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը, ի դեմս երկու կառույցների պետերի, ստորագրել են արձանագրություն՝ ամրագրելով համագործակցության ուղղություններն ու առաջիկա քայլերը:

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Միխեևի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, ՍԱՊԾ և սահմանապահ վարչության պաշտոնյաներ:

Ծառայության պաշտոնական կայքը հաղորդում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության, մասնավորապես՝ սահմանամերձ գոտիների ու բնակավայրերի, անասնահամաճարակային իրավիճակը և կայունությունն ապահովելու համար կատարվող միջոցառումների ընթացքը:

Птицы на фабрике - Sputnik Արմենիա
Թռչնի գրիպի պատճառով արգելվել է Իրանից Հայաստան ապրանք ներմուծելը

Խոսելով մեր երկրի աշխարհագրական դիրքի և դրանով պայմանավորված վարակների ներթափանցման ռիսկերի մասին՝ կողմերն անդրադարձել են վերջերս Իրանի Իսլամական Հանրապետության 9 մարզերում արձանագրված թռչնագրիպին (գործում է ներմուծման ժամանակավոր սահմանափակում) և նշել հատկապես Թուրքիայից ու Իրանից եկող վտանգը կանխելու և գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողությունն էլ ավելի ուժեղացնելու անհրաժեշտությունը:

Ծառայությունն ու սահմանապահ վարչությունը, ի դեմս երկու կառույցների պետերի, ստորագրել են արձանագրություն՝ ամրագրելով համագործակցության ուղղություններն ու առաջիկա քայլերը:

Հանդիպման վերջում Անատոլի Միխեևը գյուղատնտեսության նախարարի անունից արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է շնորհակալագրով, որը փոխանցել է ՍԱՊԾ ղեկավարը:

Русская версия

Լրահոս
0