Ադրբեջանն Արցախի ուղղությամբ կիրառել է դիպուկահար զինատեսակներ

© Sputnik / Asatur YesayantsВоеннослужащие вооруженных сил РА
Военнослужащие вооруженных сил РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ դիրքապահների ուղղությամբ ադրբեջանական զինուժն արձակել է 440 կրակոց։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի-Sputnik. Փետրվարի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային, այդ թվում՝ դիպուկահար զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ։

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ դիրքապահների ուղղությամբ Ադրբեջանն արձակել է շուրջ 440 կրակոց:

Հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կրակ է վարել ԻՍՏԻԳԼԱԼ տիպի դիպուկահար հրացաններից՝ արձակելով 25 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Լրահոս
0