4–րդ հարկից ընկածի վիճակը ծանր է

© Sputnik / Aram NersesyanБольница
Больница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 1994 թվականին ծնված Հ.Ս.-ն` «պոլիտրավմա» ախտորոշմամբ:

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Մեզ հետ զրույցում Ոստիկանության լրատվության բաժնից հաստատեցին այս լուրը։ Ըստ շտապօգնության բժշկի՝ Հ.Ս.-ն վայր է ընկել Երևանի Խորենացի փողոցի 15-րդ հասցեի 4-րդ հարկից:

Բժշկի խոսքով` Հ.Ս.-ի վիճակը ծանր է: Վերջինս ողնաշարի, գանգուղեղային միջին և ողնուղեղի վնասվածք է ստացել:

Ոստիկանությունից հայտնեցին, որ տուժածը ի վիճակի չի եղել բացատրություն տալու, դեպքի առթիվ կատարվում է քննություն:

 

Լրահոս
0