Փարիզում ահաբեկչության նոր փորձ է կատարվել

© AFP 2023 / ALAIN JOCARDСтрельба в Лувре, Париж 2017г.
Стрельба в Лувре, Париж 2017г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բղավելով «Ալլահ Աքբար»`Փարիզում` Լուվրի մոտ, անհայտ անձը դանակով հարձակվել է պարեկապահակային աշխատանք իրականացնող զինվորի վրա։ Տեղեկությունը հայտնում է «Sputnik France» միջազգային լրատվական գործակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի-Sputnik. Առավոտյան` մոտավորապես ժամը 10-ին, մեկը, բղավելով «Ալլահ Աքբար», պայուսակը ձեռքին մոտեցել է պարեկապահակային աշխատանք իրականացնող զինվորին։ Նրա գործընկերները ստիպված են եղել կրակել` ինքնապաշտպանական նպատակով։ Զինվորներից մեկը վիրավորվել է։

Ահաբեկչություն Նիսում - Sputnik Արմենիա
Ահաբեկչություն Նիսում

Փարիզի ոստիկանապետ Միշել Կադոն կարծիք է հայտնել, որ արդեն ձերբակալված անձի գործողությունները խիստ վտանգավոր են եղել։

«Նրա գործողությունները թույլ են տալիս մտածել, որ նա ցանկանում էր ահաբեկչություն իրականացնել։ Անձին ամենամոտ կանգնած զինվորը 5 անգամ կրակել է` լրջորեն վնասվելով մոտեցողի որովայնը»,-ասել է նա։

© AFP 2023 / ALAIN JOCARDԱհաբեկչության փորձ Փարիզում
Стрельба в Лувре, Париж 2017г. - Sputnik Արմենիա
Ահաբեկչության փորձ Փարիզում

Ոստիկանությունն անմիջապես կանխարգելիչ գործողություններ է իրականացրել։ Լուվրի հարակից փողոցներում անմիջապես կանգնեցրել են երթևեկությունը, թանգարանից էվակուցարել են մարդկանց։

Русская версия

Լրահոս
0