Արցախի սահմանին գիշերը լարվածության աճ է գրանցվել

© Sputnik / Asatur YesayantsПриграничная воинская часть ВС РА
Приграничная воинская часть ВС РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է ականանետ և նռնականետ։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի-Sputnik. Փետրվարի 3-ին և լույս 4-ի գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից և տարբեր տրամաչափի հրաձգայի զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ։

Հայ դիրքապահների ուղղությամբ Ադրբեջանն արձակել է շուրջ 250 կրակոց: Շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը 60 և 82 մմ-ոց ականանետերից արձակել է ընդհանուր առմամբ 98 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում դիմել պատասխան գործողությունների:

Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:

Լրահոս
0