Երկրաշարժ Հայաստանում

© Motion LoopСейсмограф. Землетрясение
Сейсмограф. Землетрясение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում այսօր առավոտյան ժամը 07:04-ին գրանցվել է երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Փետրվարի 5-ին, ժամը 07.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 07.04-ին (Գրինվիչի ժամանակով` 03.04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.440 և արևելյան երկայնության 46.450 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-ԼՂՀ սահմ. գոտի, Գորիս քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայք էջը:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Երկարաշարժը զգացվել է Քաջարան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:

Русская версия

Լրահոս
0