Կարագեր. «Մխիթարյանն Օզիլից , Սիլվայից, Մատայից ուժեղ խաղացող է»

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցФутбол. Тренировка ФК "Ливерпуль"
Футбол. Тренировка ФК Ливерпуль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեյմի Կարագերը գտնում է, որ Հենրիխ Մխիթարյանի առավելությունը մյուսների հանդեպ արտասովոր արագությունն է։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեյմի Կարագերը հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանն իր արագ խաղով ընդգծված տարբերվում է Մեսութ Օզիլից (Արսենալ), Դավիթ Սիլվայից (Մանչեսթեր Սիթի) և Խուան Մատայից (Մանչեսթեր Յունայթեդ), հաղորդում է metro.co.uk со ` հղում անելով Sky Sports-ին։

«Մխիթարյանի արագությունն այդ դիրքով հանդես եկող քիչ խաղացողներ ունեն։ Մաթան, Սիլվան և Օզիլը պրոֆեսիոնալներ են, բայց նրանք չունեն այդ տեմպը»,-ասել է Կարագերը։

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3։0 հաշվով հաղթանակ տարավ «Լեսթերի» նկատմամբ։ Այս հանդիպման ընթացքում Հենրիխ Մխիթարյանը դարձավ մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Մխիթարյանի արագությունը մեծ դեր խաղաց նաև «Տոտենհեմի» հետ այս սեզոնի սկզբում, նշել է Ջեյմի Կարագերը։

Русская версия

Լրահոս
0