Վրաստանում ևս մեկ հայկական եկեղեցի գտնվում է ոչնչացման եզրին

© Торнике ТавадзеРазрушенная армянская католическая церковь в Батуми
Разрушенная армянская католическая церковь в Батуми - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմի ներկայացուցիչները և վրացի ակտիվիստներն ահազանգում են` Բաթումում քանդվում է 19–րդ դարի հայկական կաթոլիկ եկեղեցի, որը ժամանակին եղել է Վրաստանի հզոր քրիստոնեական օջախներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Դեռ չէին հասցրել հանդարտվել 19-րդ դարի հայկական Շամխորեցոց Սուրբ Աստվածածին (Կարմիր Ավետարան) եկեղեցու շուրջ վեճերը, երբ փետրվարի 4-ին, Բաթումում փոթորիկի հետևանքով քանդվել է 1877թ-ի հայկական կաթոլիկ եկեղեցու տանիքը։

«Այն, որ եկեղեցին այսօր այդ վիճակում է, Վրաստանի կառավարության մեղքն է։ Նրանք ժամանակին պատշաճ ուշադրություն չեն դարձրել Վրաստանի կարևորագույն մշակութային հուշարձաններից մեկին», — կարծում է պատմական հուշարձանների պաշտպանության ակտիվիստ, «Բաթումի» հասարակական կազմակերպության հիմնադիր Շոթա Գուջաբիձեն։

© Торнике ТавадзеԲաթումում ավերված հայ կաթոլիկ եկեղեցի
Разрушенная армянская католическая церковь в Батуми - Sputnik Արմենիա
Բաթումում ավերված հայ կաթոլիկ եկեղեցի

Նրա խոսքով` չնայած ողբալի իրավիճակին, եկեղեցին դեռ կարելի է փրկել։ 2011թ-ից եկեղեցին Վրաստանի ուղղափառ եկեղեցու հովանու ներքո է, որը մինչև հիմա միջադեպի մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն արդեն հասցրել է հայտարարել է, որ հայկական կաթոլիկ եկեղեցու վերականգնման համար միջոցներ չունի։

Իր հերթին, ՀԱԵ-ն ահազանգում է և խնդրում երկրի իշխանություններին եկեղեցին վերադարձնել օրինական տերերին, քանի որ օրեցօր նվազում են եկեղեցու վերականգնման շանսերը։

Армянская Апостольская церковь Сурб Геворг в Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» եկեղեցու գաղտնիքները. պատմական եզակի փաստեր

«Տվյալ պահին մենք նամակներ ենք պատրաստել համապատասխան ատյաններ` Վրաստանի մշակույթի նախարարություն, Բաթումի քաղաքապետարան ուղարկելու համար։ Դրանցում մենք խնդրում ենք երկրի իշխանություններին աջակցել եկեղեցին մեզ հանձնելու գործում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր առաջնորդ, քահանա Արարատ Գումբալյանը։

Նա նշեց, որ հայկական եկեղեցին մտադիր է իր վրա վերցնել կաթոլիկ եկեղեցու վերականգնման և վերանորոգման հետ կապված բոլոր ծախսերը։

Եկեղեցին յուրահատուկ քրիստոնեական ժառանգություն է և Բաթում քաղաքի մշակութային հուշարձան։ Այն կառուցվել է 1877թ-ին, Բաթումի հայերի միջոցներով և երկար ժամանակ ապաստան է ծառայել կաթոլիկ հայերի համար։

Խորհրդային տարիներին եկեղեցին դադարել է կատարել իր գործառույթը, իսկ շենքը դարձել է մարզական դպրոց։

Կոնկրետ վիճակագրական տվյալներ չկան, թե քանի կաթոլիկ հայեր են բնակվում Բաթումում, սակայն հայտնի է, որ հիմնականում նրանք հաստատված են Նինոցմինդայում, Ախալքալակում, Ախալցխայում։

 

Русская версия

 

Լրահոս
0