Մխիթարյանը կարող էր հարձակման զույգ կազմել Լուիս Սուարեսի հետ

© Sputnik / Asatur YesayantsГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ցանկանում էր, որ Հենրիխ Մխիթարյանը հարձակման զույգ կազմի Լուիս Սուարեսի հետ:

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Անգլիական «Լիվերպուլի» նախկին պաշտպան, «Sky Sports»-ի վերլուծաբան Ջեյմի Կարագերի խոսքով մերսիսայդցիների նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ցանկանում էր, որ Հենրիխ Մխիթարյանը հարձակման զույգ կազմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ:

«Բրենդան Ռոջերսի օրոք` 3-4 տարի առաջ, Մխիթարյանը շատ մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխվելուն: Հիշում եմ Ռոջերսի հետ այդ ժամանակվա խոսակցությունները, և Միկին պետք է լրացներ 10 համարի դիրքը` Լուիս Սուարեսի հետևում:

Բայց այն ժամանակ Հենրիխը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»: Կարծում եմ, որ դա նրա ամենասիրելի դիրքն էր, որտեղ կարող ես ավելի մեծ մասնակցություն ունենալ»,- ասել է Կարագերը «Daily Star»-ին:

Русская версия

Լրահոս
0