Բողոքի ակցիա. պահանջում են սառեցնել հարաբերությունները Բելառուսի հետ

© Sputnik / Asatur YesayantsАкция протеста у посольства Беларуси в Армении против экстрадиции блогера Александра Лапшина в Азербайджан
Акция протеста у посольства Беларуси в Армении против экстрадиции блогера Александра Лапшина в Азербайджан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց «ԵԼՔ» դաշինքը բողոքի ակցիա է իրականացնում` ի աջակցություն բլոգեր Ալեքսանդր Լապշինի։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի-Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը կարծում է, որ պետք է դատապարտել Բելառուսի վարած քաղաքականությունը` արտգործնախարարության մակարդակով։

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանն է ՀԱՊԿ-ի կամ ԵՏՄ-ի անդամ, Բելառուսն էլ միշտ դեմ է քվեարկում Հայաստանին։ Արցախի կյանքը լուսաբանող մարդուն Ադրբեջանին արտահանձնելը, որի կանոնավոր բանակը «Իսլամական պետության» կանոններով է շարժվում, մեկուսացման նախադեպ է»,-ասաց Մարուքյանը։

Блогер Александр Лапшин экстрадирован в Азербайджан - Sputnik Արմենիա
Լապշինի կինն` ամուսնուն հանձնելու մասին. Բեն Լադենին այդպես չէին տանի…

Նրա խոսքով` Բելառուսում Հայաստանի դեսպանը պետք է հետ կանչվի, իսկ դիվանագիտական հարաբերությունների հարցը պետք է քննարկման առարկա դառնա: «Մենք նման նախադեպ ունենք, երբ Հունգարիան Սաֆարովին վերադարձրեց Ադրբեջանին, մեր հարաբերությունները խզվեցին»,-ասաց Մարությանը։

Ակցիային մասնակցող ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց` Լապշինի արտահանձնումը վկայում է, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Բելառուսի դաշնակցային կարգավիճակը ՀՀ նկատմամբ ձևական է, չի կարող ՀՀ անվտանգության ապահովման գործոն լինել։ Նա իշխանություններից պահանջում է դիվանագիտական հարաբերությունները սառեցնել Բելառուսի հետ։

Հիշեցնենք, որ Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է ՌԴ և Իսրայելի քաղաքացի Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա Ադրբեջանի սև ցուցակում է հայտնվել 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում:

Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Լապշինը բողոքարկել է դատախազության որոշումը, սակայն նրա բողոքը մերժվել է:

Русская версия

Լրահոս
0