Հանրապետության ճանապարհներին առկա է մառախուղ ու մերկասառույց

© Sputnik / Armenuhi Mkhoyan Заснеженные дороги. Армения
Заснеженные дороги. Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Փակ է Բերդ-Ճամբարակ, Բլագադառնոե-Կաթնառատ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը, հայտնում է ԱԻՆ-ը:

Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի 27-33-րդ կմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արարատի մարզում (բացառությամբ Վեդի քաղաքի) առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Լրահոս
0